Ձեռքերի հիգիենան ընտանիքների համար։ Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել մաքուր պահել ձեռքերը և բացատրել դրա կարևորությունը։
Ձեռքերի պատշաճ հիգիենայի պահպանումը հիմնարար սովորություն է, որը պաշտպանում է ընտանիքներին տարբեր հիվանդություններից, այդ թվում՝ մրսածությունից, գրիպից և աղեստամոքսային տրակտի վարակներից: Երեխաների համար ձեռքերը մաքուր պահելու կարևորությունը վաղ հասկանալը կարող է զարգացնել ավելի առողջ սովորություններ իրենց ողջ կյանքի ընթացքում:
Ինչու՞ է անհրաժեշտ ձեռքերի հիգիենան:
Ձեռքերը մանրէների տարածման հիմնական ուղիներից են:Մասնավորապես երեխաները օրվա ընթացքում դիպչում են բազմաթիվ մակերեսների և առարկաների, որոնք կարող են փոխանցել բակտերիաներ և վիրուսներ:
Ձեռքերի հիգիենայի ճշգրիտ պահպանումը օգնում է՝
- Նվազագույնի հասցնել ընտանիքում հիվանդությունների տարածման ռիսկը.
- Կրճատել վարակների տարածումը դպրոցներում և հանրային վայրերում.
- Պաշտպանել ընտանիքի խոցելի անդամներին, ինչպիսիք են նորածինները կամ տարեցները:
Ե՞րբ պետք է երեխաները լվանան ձեռքերը.
Մաքրությունը պահպանելու և մանրէների տարածումը նվազեցնելու համար երեխաները պետք է պարբերաբար լվացնեն և ախտահանեն ձեռքերը հատկապես՝
- Ուտելուց առաջ
- Լոգարանից օգտվելուց հետո
- Դրսում խաղալուց կամ կենդանիներին դիպչելուց հետո
- Հազալուց կամ փռշտալուց հետո
- Հաճախ օգտագործվող մակերեսներին դիպչելուց հետո, ինչպիսիք են դռների բռնակները կամ խաղալիքները
Ձեռքերը պատշաճ լվանալու քայլերը
Երեխաներին ձեռքերը լվանալու ճիշտ մեթոդներ սովորեցնելն ապահովում է հիգիենայի պահպանման ավելի լավ արդյունք և դրա համար հարկավոր է կատարել տվյալ քայլերը՝
- Օգտագործել մաքուր, հոսող ջուր
- Կիրառել օճառ
- Մանրակրկիտ մաքրել՝ ձեռքերը տրորել առնվազն 20 վայրկյան՝ լվանալով ձեռքերի բոլոր մասերը, այդ թվում՝ մատների միջև և եղունգների տակ
- Լավ չորացնել՝ օգտագործելով մաքուր սրբիչ կամ անձեռոցիկ
Ձեռքերը հաճախ լվանալը միշտ չէ, որ հնարավոր է, հատկապես շարժման ժամանակ: Նման դեպքերում առնվազն 60% ալկոհոլով ձեռքերի ախտահանիչի օգտագործումն արդյունավետ այլընտրանք է: Այս ախտահանիչները արագորեն սպանում են մանրէների մեծ մասը։ Իհարկե փոքրիկ 50 միլիլիտրանոց շիշը հեշտ է տեղավորել պայուսակում կամ գրպանում:
Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները
- Պրոցեսը դարձրեք զվարճալի և վերահսկելի. Կիրառեք երգ՝ 20 վայրկյան տևողությամբ, որը կհամապատասխանի ձեռքերը լվանալու ճիշտ ժամանակահատվածին:
- Օգտագործեք տեսողական սարքեր. տեղադրեք պաստառներ կամ կպչուն պիտակներ լվացարանների մոտ՝ երեխաներին քայլերի հերթականությունը և ճիշտ կարգը հիշեցնելու համար:
- Օրինակ ծառայեք․ինքներդ հետևեք Ձեր ձեռքերի հիգիենային և ձևավորեք լավ սովորություններ, որոնց պետք է հետևեն երեխաները:
- Պարգևատրեք. առաջարկեք փոքր պարգևներ՝ պարբերաբար ձեռքերը լվանալը խրախուսելու համար:
- Բացատրեք, թե ինչու է դա կարևոր․փոխանցեք պարզ, տարիքին համապատասխան տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են տարածվում մանրէները և ինչպես կարող է պարզ քայլերով կանխվել դրանց տարածումը:
Երեխաներին մանկուց ձեռքերի հիգիենա սովորեցնելը ոչ միայն կօգնի կանխարգելել հիվանդությունները այսօր, այլ լավ սովորություններ կզարգացնի, նրանց և շրջապատողներին իրենց հետագա կյանքի ընթացքում հիվանդություններից պաշտպանելու համար։Այս ամենում ծնողները վճռորոշ դեր են խաղում նման վարքագիծը տանը, դպրոցում և առօրյա գործունեության ընթացքում ամրապնդելու գործում: