ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մեր առաքելությունը յուրաքանչյուրի առողջությունը և բարեկեցությունը է, շեշտելով վտանգավոր մանրէների և վարակների կանխարգելման գործում հիգիենայի կարևորությունը:

«Պապիկյան առողջապահական արտադրանք» (BHP) կազմակերպությունը ուրախ է առաջարկելու բարձրորակ ախտահանիչ և մանրէազերծող միջոցներ առողջապահական և հասարակական հաստատությունների համար:

Մեր արտադրանքը մշակվում է անվտանգության, արդյունավետության և մարդկանց բարօրության առաջնահերթության գիտակցումով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով ավելի մաքուր և առողջ միջավայր բոլորի համար:

Մենք ձգտում ենք կատարելության, աշխատելով արժանանալ Ստանդարտացման միջազգային կազմակերպության ISO 9001:2015 նշանին: Ինչը հաստատում է մեր հանձնառությունը որակյալ կառավարման, արտադրական պրոցեսների և փաստաթղթավորման մասին: Ավելին՝ առաջիկայում սպասվում է TUV հավաստագրումը, որը վկայում է անվտանգության և գերմանական նորմերի համապատասխանության մասին:

Ընդունելով ձեռքերի ախտահանման որոշիչ դերը հիվանդությունների կանխարգելման գործում, մենք մեր աշխատանքը կատարում ենք ազնվորեն և գիտելիքով զինված, ջանալով հասնել մեծ արդյունքների:

BHP-ում մենք խորապես համոզված ենք, որ մեր ձեռքերը կարող են պահպանել առողջություն և ներդրում ունենալ հիվանդությունների կանխարգելման գործում:

ՄԵՐ ԱՌՋև ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • Խթանել ձեռքերի հիգիենայի դրական մշակույթի ձևավորմանը
  • Աջակցել ձեռքերի հիգիենայի մեթոդների կիրառմանը առողջապահական հաստատություններում և առօյայում
  • Ստեղծել բիզնես հնարավորություններ և նպաստել Հայաստանի տնտեսական աճին
  • Ստեղծել ապահով և ոգեշնչող աշխատանքային հնարավորություններ մարդկանց համար
  • «Պապիկյան առողջապահական արտադրանք»-ը Հայաստանում դարձնել հիգիենայի խորհրդանիշ

Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2024 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են