Մանրէազերծող փրփուր օճառներ

Մեր հավաստագրված, մանրէազերծող, սպիրտ չպարունակող փրփուր օճառը հանգամանորեն մաքրում է ձեռքերը խիտ փրփուրի շնորհիվ: Այն հաճելի է բուրում, հետք չի թողնում և ապահովում է առավելագույն պաշտպանություն մանրէներից: Նպատակահարմար է օգտագործել թե՛ առողջապահական հաստատություններում, թե՛ առօրյայում: Կատարելագործված բաղադրությունը արդյունավետության հետ մեկտեղ, ապահովում է նաև մաշկի հետ նուրբ շփման զգացողությունը: Այն հրաշալի տարբերակ է ամբողջ ընտանիքի համար: Փրփուր օճառ օգտագործելու կարևոր առավելությունը 55% ջրի խնայողությունն է: Առաջին՝ ջրի օգտագործումը նվազում է մոտ 40%-ով, քանի որ Me-Ga PURE մանրէազերծող փրփուրն օգտագործելու համար կարիք չկա ձեռքերը նախապես թրջելու: Երկրորդ՝ ամեն անգամ օճառվելուց հետո ձեռքերը հեշտորեն մաքրաջրվում են՝ խնայելով ևս մոտ 15% ջուր:

Առկա է 320մլ շշերով

Հիմնական բնութագրիչներ

  • Ամենօրյա գործածություն
  • Լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված
  • Սպիրտ չպարունակող
  • Հաճելի բույրով
  • Պարունակում է խոնավեցնող նյութ՝ ձեռքերի փափկության և առողջության համար
  • Ջրախնայող է և ձեռքերը հեշտորեն ողողվում են
  • Շահավետ է

Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2024 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են