Ձմեռային մաշկի խնամք և հիգիենա. պաշտպանել ձեռքերը ցուրտ եղանակին

Ձմեռը կարող է այնքան էլ բարենպաստ չլինել Ձեր մաշկի համար՝ հատկապես  ձեռքերի, քանի որ այս եղանակին դրանց վրա հաճախ ազդում են ցուրտ և չոր օդը: Ուստի առանց պատշաճ խնամքի ձեռքերը կարող են դառնալ չոր և ճաքճքած: Ահա ցուրտ ամիսների ընթացքում ձեռքերը առողջ, խոնավ և հիգիենիկ պահելու ուղեցույց:

Ինչպես է ձմեռը ազդում ձեռքի մաշկի վրա

Մինչ խորհուրդներին անցնելը հարկավոր է հասկանալ, թե ի՞նչու է ձմեռը վատ ազդում մաշկի վրա։ Ձմռանը ցածր խոնավությունը և ցուրտ ջերմաստիճանը վերացնում են մաշկի խոնավությունը: Հաճախակի ​անցումը ներսի տաք և դրսի ցուրտ միջավայրերի  միջև առաջացնում է չորություն։ Ավելին, ձեռքերը հաճախակի լվանալը, թեև հիգիենայի համար կարևոր է, սակայն ոչ որակյալ միջոցը կարող է հեռացնել բնական յուղերը, որոնք պաշտպանում են մաշկը չորությունից:

Ձեռքերի մաշկի խնամքի համար խորհուրդներ  ցուրտ եղանակին

  • Պարբերաբար խոնավեցրեք

Յուրաքանչյուր անգամ լվացվելուց հետո օգտագործեք ձեռքի խոնավեցնող կրեմ: Փնտրեք այնպիսի բաղադրիչներով կրեմներ, ինչպիսիք են շիի կարագը, գլիցերինը կամ հիալուրոնաթթուն՝ խոնավությունը պահպանելու համար:

Գիշերը քսեք ավելի հաստ շերտով կրեմ և կրեք բամբակյա ձեռնոցներ՝ ավելի խորը խոնավացման համար:

  • Ընտրեք նուրբ մաքրող միջոցներ

Ընտրեք խոնավեցնող, մեղմ օճառներ և խուսափեք թունդ քիմիական նյութերով կամ ուժեղ բուրմունքներով արտադրանքներից:

Փրփուր օճառները՝ խոնավեցնող բաղադրիչներով, հիանալի ընտրություն են հիգիենայի պահպանման համար, քանի որ չեն նպաստում մաշկի չորացմանը:

  • Պաշտպանեք ձեռքերը արտաքին ցուրտ միջավայրից

Դրսում միշտ կրեք ձեռնոցներ, որպեսզի պաշտպանեք Ձեր ձեռքերը սառը օդից և քամուց: Իդեալական են բրդյա կամ բամբակյա ձեռնոցները:

Լրացուցիչ պաշտպանության համար ձեռնոցներ հագնելուց առաջ քսեք ձեռքի կրեմ:

Հիգիենայի պահպանումը՝ առանց մաշկի չորություն առաջացնելու

  • Օգտագործեք լվացվելու ճիշտ տեխնիկա

Լվացեք ձեռքերը տաք ջրի փոխարեն գոլ ջրով, քանի որ շատ տաք կամ եռման ջուրը կարող է հեռացնել բնական յուղերը մաշկից։

Լվացեք ձեռքերը միայն անհրաժեշտության դեպքում և օգտագործեք ախտահանող միջոցներ արագ մաքրման համար, երբ դրանք տեսանելիորեն կեղտոտ չեն:

  • Օգտագործեք լրացուցիչ խնամքի պարագաներ

Շաբաթը մեկ անգամ շերտազատեք ձեռքերի մաշկը. օգտագործեք շաքարավազից և ձիթապտղի յուղից պատրաստված նուրբ սկրաբ՝ մաշկի մահացած բջիջները հեռացնելու և խոնավեցնող միջոցների ներծծումը լավացնելու համար:

Խոնավեցնող դիմակներ․ ձեռքերին դրեք ավոկադոյի էքստրակտով և ձիթապտղի յուղով դիմակ։ Ավոկադոն հարուստ է առողջ ճարպերով և վիտամիններով, իսկ ձիթապտղի յուղը ապահովում է խորը խոնավեցում և սնուցում՝ պահելով Ձեր ձեռքերը փափուկ և առողջ:

  • Մաշկի ճաքերի կանխարգելում և բուժում

Եթե ​​ճաքեր են առաջանում, օգտագործեք բուժիչ քսուք, որը պարունակում է մեղրամոմ և շիի կարագ՝ ճաքերը փակելու և պաշտպանիչ շերտ ստեղծելու համար: Այս բնական բաղադրիչները նպաստում են ապաքինմանը՝ միաժամանակ տրամադրելով խորը սնուցում և վերականգնելով ձեր մաշկի փափկությունը:

Խուսափեք ճաքած մաշկը գրգռող նյութերի կիրառությունից առանց ձեռնոցների՝ ինչպիսիք են քիմիական լվացող կամ մաքրող միջոցները:

  • Խոնավեցում և սնուցում մաշկի առողջության համար

Օրվա ընթացքում շատ ջուր խմեք:

Սննդակարգում ներառեք օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ, ինչպիսիք են ձուկը կամ կտավատի սերմերը, որպեսզի ապահովեք առողջ մաշկի պահպանումը։

Երբ դիմել բժշկի

Եթե ​​ձեր ձեռքերը չափազանց չորանում են, ցավում են, առաջանում են տեսանելի մեծ վերքեր, և իհարկե եթե այդ ամենը կրում է մշտական բնույթ ապա դիմեք մաշկաբանին։ Մաշկի մշտական ​​խնդիրները կարող են պահանջել մասնագիտացված բուժում կամ դեղատոմսով քսուկներ:

Ձեռքերի ձմեռային խնամքը հիգիենայի պահպանման և պարբերաբար խոնավացման համատեղումն է: Ձեր առօրյայում կիրառելով այս խորհուրդները  դուք կարող եք պահել ձեր ձեռքերը փափուկ, հարթ և պաշտպանված նույնիսկ ամենացուրտ ամիսներին: Հոգ տարեք Ձեր մաշկի մասին և եղեք առողջ:


Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հեռախոսահամար:
+374 12 305 800

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2025 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են