Ինչպե՞ս ստեղծել ամենօրյա առողջ ռեժիմ

Կյանքը հաճախ կարող է հագեցած լինել ծանր գրաֆիկներով և անվերջ անելիքների ցուցակներով: Այնուամենայնիվ, առօրյայում պետք չէ մոռանալ նաև առողջ սովորությունների մասին: Ընդամենը օրական մոտ 1 ժամ տրամադրելով դուք կարող եք զարգացնել Ձեր թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր առողջությունը: Ահա մանրամասն ուղեցույց Ձեր բարեկեցությանն առաջնահերթություն տվող ռեժիմ ստեղծելու համար:

 

  1. Սկսեք օրը որոշակի ակտիվությամբ

Ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ փոքր չափաբաժիններով կարող է աշխուժացնել Ձեր մարմինն ու միտքը գալիք օրվա համար: Առավոտյան 10 րոպե տրամադրեք թեթև վարժություններին։ Օրինակ՝

  • Կարող եք զբաղվել յոգայով Ձեր մկանները ձգելու և էներգիա ստանալու համար
  • Դուրս եկեք մի քանի րոպե քայլելու Ձեր շրջակայքում կամ ուղղակի հնարավորության դեպքում աշխատանքի գնացեք ոտքով
  • Կատարեք թեթև վարժություններ, ինչպիսիք են կքանիստերը, ձգումները, հրումները և այլն:

Բազմազանություն ապահովելու համար դուք կարող եք անել տարբեր վարժություններ ամբողջ շաբաթվա ընթացքում: Օրինակ՝ երկուշաբթի օրը յոգա, չորեքշաբթի օրը՝ ձգումներ, իսկ ուրբաթ օրը՝ արագ քայլք: Դա նշանակում է, որ դուք աշխատում եք տարբեր մկանային խմբերի հետ և համաչափ զարգացնում եք դրանք:

Առավոտյան շարժումները խթանում են Ձեր նյութափոխանակությունը, բարելավում են արյան շրջանառությունը և շատացնում էնդորֆինները՝ «լավ ինքնազգացողության» հորմոնները:

 

  1. Զբաղվեք մտքերը կարգավորելով կամ մեդիտացիայով

Ընդամենը 5 րոպե հատկացնելը կարող է օգնել նվազեցնել սթրեսը և բարելավել կենտրոնացումը: Նստեք հանգիստ տարածքում, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք ձեր շնչառության վրա: Կարող եք նաև ՝

  • Օգտագործել ուղղորդված մեդիտացիայի հավելվածներ
  • Փորձել դրական տրամադրվել՝ մտածելով երեք բաների մասին, որոնց համար դուք շնորհակալ եք:

Կատարել վիզուալիզացիա, պատկերացնելով  թե ինչպես եք հասնում ձեր օրվա նպատակներին:

 

  1. Պատրաստեք և օգտագործեք  առողջ խորտիկներ կամ ըմպելիքներ

Ճիշտ սննդանյութեր ընտրելը կարևոր է էներգիան և կենտրոնացումը պահպանելու համար: 5 րոպե տրամադրեք արագ, առողջարար խորտիկներ կամ ըմպելիքներ պատրաստելուն, ինչպիսիք են.

  • Մրգային սմուզիները
  • Հունական յոգուրտը հատապտուղներով և ընկույզով
  • Մի բաժակ գոլ կիտրոնով ջուրը՝ մարսողությունը բարելավելու համար

Մարսողությունը լրացուցիչ խթանելու համար կարող եք ձեր սնունդին ավելացնել այնպիսի հավելումներ, ինչպիսիք են չիայի սերմերը, կտավատի սերմերը կամ մեկ գդալ ընկույզի կարագը: Այս փոքր հավելումները ապահովում են էներգիայի մեծ հոսք և մատակարարում են հիմնական սննդանյութերը:

 

  1. Պլանավորեք ձեր օրը և կանոնակարգեք առաջադրանքները

5 րոպե հատկացրեք ձեր ընդհանուր անելիքները պլանավորելուն և բացահայտեք ձեր գլխավոր երեք առաջնահերթությունները օրվա համար: Կարող եք օգտագործել պլանավորման թվային հավելված՝ առաջադրանքները գրառելու և հիշեցումների համար: Այս պրակտիկան նվազեցնում է որոշումներ կայացնելու սթրեսը և ապահովում կենտրոնացումը այն ամենի վրա, ինչը իսկապես կարևոր է:

Լրացուցիչ արդյունավետության համար փորձեք առաջադրանքներին հատկացնել որոշակի ժամանակային հատվածներ, որպեսզի նվազագույնի հասցնեք շեղումները: Օրվա պլանը կեսօրին վերանայելը կարող է օգնել անհրաժեշտության դեպքում փոփոխել առաջնահերթությունները:

 

  1. Հանգստանալ քնելուց առաջ

Առողջ առօրյան միայն առավոտը չէ։Նույնքան կարևոր է այն, թե ինչպես եք ավարտում ձեր օրը: Նախքան քնելը 5 րոպե տրամադրեք հանգստանալուն և հանգիստ քնին պատրաստվելուն: Այն կարող է ներառել՝

  • Ձեր մտքերը գրելը կամ օրվա ձեռքբերումների մասին մտածելը
  • Մի քանի էջ կարդալը
  • Խորը շնչառական վարժություններ կատարելը՝ լիցքաթափվելու համար

Ավելի որակյալ և հանգիստ քուն ունենալու համար մտածեք քնելուց համապատասխան միջավայր ստեղծելու մասին, որը ներառում է լույսերը թուլացնելը, քնելուց առնվազն 30 րոպե առաջ էկրաններից կտրվելը և հանգստացնող երաժշտություն լսելը: Սա ձեր միտքն ու մարմինը պատրաստում է հանգիստ և խորը քնին:

 

Օրական  տրամադրելով ընդամենը մեկ ժամ դուք կարող եք ստեղծել ռեժիմ, որը կբարելավի  Ձեր ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առողջությունը: Հիմնականում հաջողության գրավականը հետևողականությունն է, նույնիսկ փոքր, դրական սովորությունները ժամանակի ընթացքում կարող են մեծ ազդեցություն ունենալ: Հիշեք, որ խոսքը ոչ թե կատարելության, այլ առաջընթացի մասին է: Սկսեք այսօր և համուզվեք, թե ինչպես են այս պարզ քայլերը փոխում ձեր ընդհանուր բարեկեցությունը:


Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հեռախոսահամար:
+374 12 305 800

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2025 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են