Ի՞նչպիսի խնամք է պետք հենց քո ձեռքերին
Անցիր թեստը և իմացիր, թե ինչպիսի խնամք է անհրաժեշտ քո ձեռքերի մաշկին՝ ըստ քո առօրյա սովորությունների։
Ձեռքերը մեր անփոխարինելի գործիքներն են, քանի որ իրենց վրա են վերցնում կենցաղի, մաքրության և դժվար աշխատանքների ծանր բեռը։ Բայց արդյո՞ք երբևէ մտածել ես, թե որքան ուշադրություն է պահանջում հենց ձեռքերի մաշկի խնամքը։ Ջրի որակը, մաքրող միջոցները կամ եղանակային փոփոխությունները կարող են արագ չորացնել ու գրգռել մաշկը։ Անցիր թեստը և պարզիր, թե որ միջոցներն են ճիշտ հենց քո ձեռքերի մաշկի խնամքի համար։
- Քանի՞ անգամ ես օրվա ընթացքում լվանում ձեռքերդ
ա) 1-2 անգամ
բ) 3-5 անգամ
գ) 6-ից ավելի - Ինչպիսի՞ ջրով ես լվանում ձեռքերդ
ա) Սառն ու թարմացնող
բ) Միջին տաքության/գոլ
գ) Շատ տաք, երբեմն այրող - Օգտագործու՞մ ես ախտահանիչ
ա) Հազվադեպ՝ միայն երբ պետք է
բ) Ամեն օր՝ 2-3 անգամ
գ) Շատ հաճախ՝ գրեթե մշտապես - Օգտագործու՞մ ես ձեռքի կրեմ
ա) Ոչ
բ) Երբեմն, միայն երբ շատ չորություն եմ զգում
գ) Ամեն օր - Քո աշխատանքային միջավայրը…
ա) Մաքուր է, մաշկին վնասող նյութեր չկան
բ) Երբեմն շփվում եմ մաքրող կամ քիմիական նյութերի հետ
գ) Միշտ ձեռքերս զբաղված են՝ մաքրությամբ, կամ մետաղական գործիքներով եմ աշխատում - Ինչպիսի՞ն է քո մաշկը հիմնականում
ա) Բնական, առանց գրգռվածության
բ) Երբեմն սկսում է չորանալ
գ) Շատ չոր, նույնիսկ ճաքճքում է - Ինչպե՞ս է արձագանքում մաշկդ եղանակներին
ա) Չեմ նկատում առանձնահատուկ փոփոխություն
բ) Ձմռանը չորանում է
գ) Ձմռանն ու ամռանը էլ ավելի է գրգռվում ու կարմրում - Օգտագործու՞մ ես ձեռնոցներ ձմռանը կամ մաքրություն անելու ժամանակ
ա) Միշտ
բ) Երբեմն
գ) Հազվադեպ կամ երբեք - Քանի՞ րոպե է տևում ձեռքերի խնամքը քեզ մոտ
ա) Մինչև 1 րոպե
բ) 1-3 րոպե
գ) 3 րոպեից ավելի - Որո՞նք են քո ձեռքերի խնամքի առաջնահերթությունները
ա) Միայն հիգիենա
բ) Խոնավեցում և հիգիենա
գ) Խորը սնուցում, պաշտպանություն և հիգիենա
💡 Արդյունքներ
🔹 Եթե առավելապես «ա» տարբերակներ ես ընտրել
Քո մաշկը ներկայումս համեմատաբար նորմալ վիճակում է, չորություն կամ գրգռվածություն նկատելի չէ։ Սակայն դա չի նշանակում, որ խնամքը կարելի է անտեսել։ Նուրբ մաքրող օճառի և թեթև խոնավեցնող կրեմի կանոնավոր օգտագործումը կօգնի պահպանել ձեռքերի մաշկի փափկությունն ու առողջ տեսքը՝ հատկապես ցուրտ եղանակներին, երբ մաշկը հակված է չորանալու։ Մի մոռացիր նաև պարբերաբար կրեմ օգտագործել ձեռք լվանալուց հետո։
🔹 Եթե առավելապես «բ» տարբերակներ ես ընտրել
Քո ձեռքերի մաշկը սկսել է արձագանքել արտաքին միջավայրին՝ ցածր խոնավություն, հաճախակի լվացումներ, տեղային չորություն։ Սա առաջին նշանն է, որ մաշկը պահանջում է խնամք։ Խորհուրդ է տրվում օգտագործել հակաբակտերիալ, սակայն միևնույն ժամանակ խոնավեցնող բաղադրիչներով օճառներ, ինչպես նաև օրական մի քանի անգամ կիրառել սնուցող ու վերականգնող կրեմ՝ հատկապես առավոտյան և քնելուց առաջ։
🔹 Եթե գերակշռում են «գ» տարբերակները
Քո մաշկը գտնվում է բարձր ռիսկի խմբում։ Այն ենթարկվում է մշտական սթրեսի՝ հաճախակի լվացումներ, քիմիական նյութրեի հետ հաճախակի շփում, եղանակային կտրուկ փոփոխություններ կամ աշխատանքային ոչ բարենպաստ պայմաններ։ Արդյունքում մաշկը կարող է ճաքճքել, գրգռվել և նույնիսկ վնասվել։ Քեզ անհրաժեշտ է ինտենսիվ խնամք՝ օգտագործելով խորը սնուցող, պաշտպանիչ և հակաբակտերիալ հատկություններով նուրբ փրփուր օճառներ, ինչպես նաև բարձր խոնավեցման մակարդակով ձեռքի կրեմեր՝ ցերեկային և գիշերային օգտագործման համար։ Խորհուրդ է տրվում նաև շաբաթական 1-2 անգամ կիրառել ձեռքերի մաշկի համար նախատեսված դիմակներ կամ յուղային կոմպրեսներ՝ վերականգնման գործընթացը արագացնելու համար։
✅ Ցանկանու՞մ ես պարզել թե կոնկրետ որ արտադրանքն է համապատասխանում քո ձեռքերին։Գրիր մեզ ինստագրամով ևմեր մասնագետնները կօգնեն ընտրել քեզ համար ամենանպատակահարմար տարբերակը։