Հոգ տարեք ձեր առողջության մասին, լվացեք ձեռքերը:
«Պապիկյան առողջապահական արտադրանք»-ը մասնագիտացված է առողջապահական հիմնարկների և հասարակական վայրերի համար ախտանահող և մանրէազերծող բարձրորակ նյութերի արտադրության մեջ: Մեր նպատակը հաճախորդներին ամենաբարձր ստանդարտների և պատշաճ մաքրություն ապահովող ձեռքերի հիգիենայի ապահովման հուսալի լուծումներ առաջարկելն է: Առաջնային կարևորություն տալով որակին, ապահովությանը և արդյունավետությանը, մենք օգտագործում ենք միայն հավաստագրում ունեցող հումք: «Պապիկյան առողջապահական արտադրանք»-ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ԵԱՏՄ-ն և ՀՀ Առողջապահության նախարարությունը, համապատասխանեցնելով իր ախտահանիչները վերջիններիս խիստ ուղեցույցներին: Հաճախորդները կարող են վստահ լինել, որ իրենց մատակարարվող արտադրանքը հավաստագրված է, բարձրորակ է և հիգիենիկ պահանջների բավարարման առումով լավագույնն է շուկայում:
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Պապիկյան առողջապահական արտադրանք»-ը (BHP) հիմնադրվել է ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանի կողմից, Հայաստանում հիգիենային վերաբերող խնդիրները լուծելու համար: 2017 թվականին հայրենիք կատարած այցի ժամանակ անձնական դիպվածի պատճառով Տիգրանը դիսպենսեր արտադրող իր վաղեմի ընկերոջ՝ հայտնի գործարանատիրոջ հետ որոշում կայացրեց Հայաստանում ձեռքերի համար ախտահանիչ նյութերի բարձրորակ արտադրություն կազմակերպելու մասին: Մի քանի տարի տքնաջան աշխատանքից հետո BHP ընկերությունը հաջողությամբ մտավ Հայաստանի հիգիենիկ արտադրանքների շուկա՝ առաջարկելով բարձրակարգ արտադրանք: Ընկերությունը ոչ միայն նախանձախնդիր է միջազգային ստանդարտների ապահովման, այլև Հայաստանի տնտեսական զարգացման և բիզնեսի ընդլայման հարցում: BHP-ի հիմնական նպատակներից մեկը աշխատատեղերի հիմնումն է և աշխատակիցների համար գործունեության ապահով միջավայրի ստեղծումը: Ընկերությունը ձգտում է յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական և անձնային աճին և մեծ ուշադրություն է դարձնում նրանց բարեկեցությանը: Նորակառույց գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, տարալուծարանով և արտադրական հոսքագծով՝ առավելագույն անվտանգության ապահովմամբ:
«Պապիկյան առողջապահական արտադրանք»-ը ձգտում է ծանոթացնել և առաջ մղել հիգիենիկ ապրանքները և մեթոդները, միևնույն ժամանակ ստեղծելով հավասարակշռված և առողջ աշխատանքային միջավայր: Իր աշխատակիցների բարեկեցությունը և զարգացումը իբրև առաջնահերթություն որդեգրելով, ընկերությունը ցանկանում է դրական ներգործություն ունենալ կազմակերպության և ընդհանուր առմամբ հասարակության վրա: