Մեր հավաստագրված, մանրէազերծող, սպիրտ չպարունակող փրփուր օճառը հանգամանորեն մաքրում է ձեռքերը խիտ փրփուրի շնորհիվ: Այն հաճելի է բուրում, հետք չի թողնում և ապահովում է առավելագույն պաշտպանություն մանրէներից: Նպատակահարմար է օգտագործել թե՛ առողջապահական հաստատություններում, թե՛ առօրյայում: Կատարելագործված բաղադրությունը արդյունավետության հետ մեկտեղ, ապահովում է նաև մաշկի հետ նուրբ շփման զգացողությունը: Այն հրաշալի տարբերակ է ամբողջ ընտանիքի համար: Փրփուր օճառ օգտագործելու կարևոր առավելությունը 55% ջրի խնայողությունն է: Առաջին՝ ջրի օգտագործումը նվազում է մոտ 40%-ով, քանի որ Me-Ga PURE մանրէազերծող փրփուրն օգտագործելու համար կարիք չկա ձեռքերը նախապես թրջելու: Երկրորդ՝ ամեն անգամ օճառվելուց հետո ձեռքերը հեշտորեն մաքրաջրվում են՝ խնայելով ևս մոտ 15% ջուր:
Առկա է 320մլ շշերով
Հիմնական բնութագրիչներ
- Ամենօրյա գործածություն
- Լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված
- Սպիրտ չպարունակող
- Հաճելի բույրով
- Պարունակում է խոնավեցնող նյութ՝ ձեռքերի փափկության և առողջության համար
- Ջրախնայող է և ձեռքերը հեշտորեն ողողվում են
- Շահավետ է