
Ամենօրյա օգտագործման
ախտահանիչներ
Մեր ամենօրյա օգտագործման ախտահանիչները շշալցված են ցողիչով նրբագեղ տարանների մեջ, ունեն հրաշալի բույր և հարմար են թե՛ գրասեղանին ունենալու և թե՛ ձեզ հետ կրելու համար:
Փորձեք ամենօրյա մաքրության և պաշտպանության ձեռքերի այս չգերազանցված ախտահանիչը: Շնորհիվ խոնավեցնող բաղադրիչի այն մեր ձեռքերը պահում է փափուկ և առողջ, կանխում է չորությունն ու գրգռվածությունը:
Այս նյութի օգտագործումը իրապես հաճույք կարող է պարգևել ձեզ իր թարմացնող բույրերի շնորհիվ: Անձնական օգտագործումից զատ, մեր ախտահանիչ նյութերը կարող են դիտարկվել որպես նպատակային և օգտակար նվերի տարբերակ:
Ընտրե՛ք առավել առողջ ապրելակերպ: Ձեր նախապատվությունը տվեք էթանոլի հիմքով և 70% սպիրտի բաղադրությամբ այս ձեռքերի ախտահանիչին։ Մեր ախտահանիչի միջոցով բարձրացրեք ձեռքերի առօյա հիգիենայի մակարդակը և զգացեք դրա թարմացնող և վերականգնող ազդեցությունը:
Առկա է 320մլ և 50մլ շշերով


Հիմնական բնութագրիչներ
- Նախատեսված է բազմաֆունկցիոնալ օգտագործման համար ( վերականգնողական կենտրոններ, սպորտային հաստատություններ, ռեստորաններ, դպրոցներ, մարզասրահներ և այլն)
- Անցել է լաբորատոր փորձաքննություն և հավաստագրված է ԵԱՏՄ Հանձնաժողովի կողմից
- Էթանոլի հիմքով է և պարունակում է 70% սպիրտ
- 99.99% ոչնչացնում է հիմնական մանրէները
- Արդյունավետ է սպիրտի նկատմամբ կայուն մակերեսների և սարքերի համար
- Կիրառելի է տարբեր մակերևույթների համար
- Հետք չի թողնում, լվալու կամ մաքրաջրելու կարիք չի առաջացնում
- Նուրբ թարմացնող բուրմունք (տարբերակներ՝ խնձոր, ելակ, կիտրոն)
- Սպիտակեցնող նյութ չի պարունակում, ապահով է և անվտանգ

