
Me-Ga CARE-ը հատուկ մշակված է բժիշկների և առողջապահական ծառայություններ մատուցողների համար: Շնորհիվ որակական բարձր հատկանիշների այն լավագույն ընտրությունն է բուժհաստատությունների պահանջների բավարարման առումով:
Մանրակրկիտ լաբորատոր փորձաքննությունը և ԵԱՏՄ հավաստագիրը Me-Ga CARE-ի որակի և արդյունավետության երաշխիքն են: Հավաստագրումը վկայում է այն մասին, որ ձեռքերի ախտահանիչները համապատասխանում են պահանջվող ստանդարտներին: Me-Ga CARE-ի Էթանոլի հիմքով և ավելի քան 72% սպիրտ պարունակող բաղադրությունը բուժհաստատություններում մանրէների դեմ հզոր պաշտպանության միջոց է: Մանրէների 99.99% չեզոքացնելու հավաստիացումը ընդգծում է վարակների տարածումը կասեցնելու Me-Ga CARE-ի ներուժը: Բուժաշխատողների համար, ովքեր օրվա ընթացում հաճախակի ախտահանում են իրենց ձեռքերը, շատ կարևոր առավելություն է Me-Ga CARE-ի արագ չորացող հատկությունը, որը չի առաջացնում կպչունության զգացողություն: Ինչպես նաև խոնավեցնող տարրը փափկեցնում և ձեռքերը զերծ է պահում տհաճ զգացողությունից:
Me-Ga CARE-ը բուժանձնակազմի ձեռքերի հուսալի ախտահանիչ միջոց է առողջապահական այն հիմնարկներում , որտեղ առաջնային նշանակություն են տալիս ձեռքերի հիգիենային և հարմարավետությանը:
Առկա է 1.0լ և 0.5մլ շշերով

Հիմնական բնութագրիչները
Նախատեսված է առողջապահական հասատությունների համար
Անցել է լաբորատոր փորձաքննություն և հավաստագրված է ԵԱՏՄ Հանձնաժողովի կողմից
Էթանոլի հիմքով է և պարունակում 72% սպիրտ
99.99% ոչնչացնում է հիմնական մանրէները
Անհոտ է
Արագ չորանում է, կպչուն չէ
Պարունակում է խոնավեցնող նյութ, մաշկը պահում է փափուկ և առողջ
Ջրի և օճառի կարիք չկա

