
Բազմաֆունկցիոնալ հականեխիչ Me-Ga CLEAN-ը առաջարկվում է ցողիչով տարաներում՝ հարմար անմիջապես օգտագործման համար: Նախատեսված է ամենատարբեր մակերեսները, հատկապես հանրային տարածքները՝ ռեստորաններ, հասարակական սննդի վայրեր, գրասենյակներ, դպրոցներ, մարզասրահներ և այլն հականեխելու համար: Օժտված լինելով մանրէները արդյունավետորեն ոչնչացնելու հատկությամբ, այն կարևոր նշանակություն ունի մաքրություն պահպանելու և վարակների վտանգը նվազեցնելու գործում: Me-Ga CLEAN բազմաֆունկցիոնալ հականեխիչը համապատասխանում է արդյունավետության և անվտանգության ամենբարձր պահանջներին: Մենք հպարտ ենք շրջակա միջավայրը մաքուր և անվտանգ պահելուն միտված վստահելի հականեխիչ միջոց ներկայացնելու համար:
Ընտրեք Me-Ga CLEAN Բազմաֆունկցիոնալը հականեխման կարիքները հոգալու համար:
Մեր արտադրանքը դարձրեք ձեր առօրյայի անբաժան մասը: Պաշտպանված եղեք, առողջ եղեք Me-Ga CLEAN Բազմաֆունկցիոնալ հականեխիչի օգնությամբ: Վստահեք Me-Ga CLEAN Բազմաֆունկցիոնալին, բարձրացրեք հիգիենայի ստանդարտները և ստեղծեք առավել առողջ միջավայր ձեզ համար:
Առկա է 500մլ շշերով

Հիմնական բնութագրիչներ
- Նախատեսված է բազմաֆունկցիոնալ օգտագործման համար ( վերականգնողական կենտրոններ, սպորտային հաստատություններ, ռեստորաններ, դպրոցներ, մարզասրահներ և այլն)
- Անցել է լաբորատոր փորձաքննություն և հավաստագրված է ԵԱՏՄ Հանձնաժողովի կողմից
- Էթանոլի հիմքով է և պարունակում 70% սպիրտ
- 99.99% ոչնչացնում է հիմնական մանրէները
- Արդյունավետ է սպիրտի նկատմամբ կայուն մակերեսների և սարքերի համար
- Կիրառելի է տարբեր մակերևույթների համար
- Հետք չի թողնում, լվանալու կամ մաքրաջրելու կարիք չի առաջացնում
- Անհոտ է
- Սպիտակեցնող նյութ չի պարունակում, ապահով է և անվտանգ

