«Me-Ga» PLUS-ը հատուկ մշակված է վիրաբուժական տարածքների և վիրահատարանների համար: Մանրակրկիտ փորձաքննության արդյունքում ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից ստացված հավաստագրումը երաշխավորում է Me-Ga PLUS վիրաբուժական ախտահանիչների արդյունավետությունն ու անվտանգությունը:
Էթանոլի հիմքով և ավելի քան 75% սպիրտ պարունակող բաղադրությունը Me-Ga PLUS վիրաբուժական ախտահանիչներն օժտում է պաթոգենների դեմ հզոր պաշտպանությամբ, ինչը հույժ կարևոր հանգամանք է առողջապահական հաստատությունների համար, որտեղ վարակի վերահսկումը առաջնահերթություն է:
Ախտահանիչ նյութը պարունակում է խոնավեցնող բաղադրիչ, ինչը կանխում է մաշկի չորացումը և գրգռումը, ինչպես նաև արագորեն չորանում է՝ չթողնելով կպչունության տհաճ զգացողություն:
Առողջապահական ոլորտի մասնագետների կողմից վստահություն վայելած Me-Ga PLUS-ը օժտված է վարակների նկատմամբ հավելյալ կանխարգելիչ հատկությամբ: Արդյունավետության ու հուսալիության շնորհիվ Me-Ga PLUS վիրաբուժական ախտահանիչները, իբրև հիգիենայի ապահովման օպտիմալ միջոց, նախընտրելի են հիվանդանոցների և բուժհաստատությունների համար:
Me-Ga PLUS-ն առկա է հեղուկ և փրփուր տարբերակներով՝ ինչը հնարավորություն է տալիս՝ բարձր ստանդարտները պահպանելով, բավարարել առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների տարատեսակ պահանջները:
Առկա է 1.0լ շշերով:
Me-Ga PLUS Փրփուրի
հիմնական բնութագրիչները
- Նախատեսված է վիրահատարանների համար
- Անցել է լաբորատոր փորձաքննություն և հավաստագրված է ԵԱՏՄ Հանձնաժողովի կողմից
- Էթանոլի հիմքով է և պարունակում է ավելի քան 75% սպիրտ
- 99.99% ոչնչացնում է կայուն մանրէները
- Բակտերիասպան է, միկրոբակտերիասպան է, վիրուսասպան է
- Մաշկի վրայից չի ծորում
- Հեշտորեն տարածվում է մաշկի վրա և ծածկողականությունը տեսանելի է
- Անհոտ է
- Արագ չորանում է, կպչուն չէ
- Պարունակում է խոնավեցնող նյութ , մաշկը պահում է փափուկ և առողջ
- Համատեղելի է լատեքսի, նեոփրենի, նիտրիլի և այլ նյութերի հետ
- Շահավետ և արդյունավետ է
Me-Ga PLUS հեղուկի
հիմնական բնութագրիչները
Նախատեսված է վիրահատարանների համար
Անցել է լաբորատոր փորձաքննություն և հավաստագրված է ԵԱՏՄ Հանձնաժողովի կողմից
Էթանոլի հիմքով է և պարունակում է ավելի քան 75% սպիրտ
99.99% ոչնչացնում է կայուն մանրէները
Բակտերիասպան է, միկրոբակտերիասպան է, վիրուսասպան է
Անհոտ է
Արագ չորանում է, կպչուն չէ
Պարունակում է խոնավեցնող նյութ , մաշկը պահում է փափուկ և առողջ
Համատեղելի է լատեքսի, նեոփրենի, նիտրիլի և այլ նյութերի հետ