Հիվանդանոցներում ձեռքերի հիգիենայի 5 փուլերը
- Նախքան բուժառուին դիպչելը
- Նախքան որևէ գործողություն սկսելը
- Գործողությունից հետո կամ մարմնից արտազատված հեղուկների հետ շփման ռիսկի դեպքում
- Բուժառուին դիպչելուց հետո
- Բուժառուի հետ առնչված իրերին ձեռք տալուց հետո
Ե՞րբ: Մաքրեք ձեռքերը նախքան կմոտենաք բուժառուին զննելու համար:
Ինչո՞ւ: Որպեսզի պաշտպանեք բուժառուին վնասակար մանրէներից, որոնք կարող են լինել ձեր ձեռքերին:
Ե՞րբ: Մաքրեք ձեր ձեռքերը հականեխիչ / ասեպտիկ գործողություն կատարելուց անմիջապես հետո:
Ինչո՞ւ: Պաշտպանելու բուժառուին վտանգավոր մանրէներից, այդ թվում բուժառուին զննելու ժամանակ պաշտպանվելու նրա մարմնում առկա մանրէներից :
Ե՞րբ: Մաքրեք ձեր ձեռքերը անմիջապես՝ բուժառուի մարմնից արտազատված հեղուկների հետ շփման ռիսկի դեպքում (ձեռնոցները հանելուց հետո):
Ինչո՞ւ: Պաշտպանելու ձեզ և առողջապահական հաստատության տարածքը բուժառուի մոտ առկա վտանգավոր մանրէներից:
Ե՞րբ: Մաքրեք ձեռքերը բուժառուին զննելուց, ինչպես նաև վերջինիս պատկանելիքներին առնչվելուց հետո:
Ինչո՞ւ: Պաշտպանելու ձեզ և առողջապահական հաստատության տարածքը բուժառուի մոտ առկա վտանգավոր մանրէներից:
Ե՞րբ: Մաքրեք ձեռքերը բուժառուի հետ անմիջական առնչություն ունեցող որևէ իրի կամ կահույքի դիպչելուց հետո, անկախ նրանից բուժառուին դիպել եք, թե՝ ոչ:
Ինչո՞ւ: Պաշտպանելու ձեզ և առողջապահական հաստատության տարածքը բուժառուի մոտ առկա վտանգավոր մանրէներից: