Հիվանդանոցներում ձեռքերի հիգիենայի 5 փուլերը

  1. Նախքան բուժառուին դիպչելը
  2. Նախքան որևէ գործողություն սկսելը
  3. Գործողությունից հետո կամ մարմնից արտազատված հեղուկների հետ շփման ռիսկի դեպքում
  4. Բուժառուին դիպչելուց հետո
  5. Բուժառուի հետ առնչված իրերին ձեռք տալուց հետո

 

Ե՞րբ: Մաքրեք ձեռքերը նախքան կմոտենաք բուժառուին զննելու համար:

Ինչո՞ւ: Որպեսզի պաշտպանեք բուժառուին վնասակար մանրէներից, որոնք կարող են լինել ձեր ձեռքերին:

Ե՞րբ: Մաքրեք ձեր ձեռքերը  հականեխիչ / ասեպտիկ գործողություն կատարելուց անմիջապես հետո:

Ինչո՞ւ: Պաշտպանելու բուժառուին վտանգավոր մանրէներից, այդ թվում բուժառուին զննելու ժամանակ պաշտպանվելու նրա մարմնում առկա մանրէներից :

Ե՞րբ:  Մաքրեք ձեր ձեռքերը անմիջապես՝ բուժառուի մարմնից արտազատված հեղուկների հետ շփման ռիսկի դեպքում (ձեռնոցները հանելուց հետո):

Ինչո՞ւ: Պաշտպանելու ձեզ և առողջապահական հաստատության տարածքը բուժառուի մոտ առկա վտանգավոր մանրէներից:

Ե՞րբ:  Մաքրեք ձեռքերը բուժառուին զննելուց, ինչպես նաև վերջինիս պատկանելիքներին առնչվելուց հետո:

Ինչո՞ւ: Պաշտպանելու ձեզ և առողջապահական հաստատության տարածքը բուժառուի մոտ առկա վտանգավոր մանրէներից:

Ե՞րբ:  Մաքրեք ձեռքերը բուժառուի հետ անմիջական առնչություն ունեցող որևէ  իրի կամ կահույքի դիպչելուց հետո, անկախ նրանից բուժառուին դիպել եք, թե՝ ոչ:

Ինչո՞ւ: Պաշտպանելու ձեզ և առողջապահական հաստատության տարածքը բուժառուի մոտ առկա վտանգավոր մանրէներից:


Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2024 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են