2024 թվականի նոր զարգացող վիրուսները: Ինչպե՞ս պաշտպանվել (մաս 2)

Ինչպես նախորդ հոդվածում այստեղ ևս կշարունակենք խոսել  այս տարվա ակտիվ վիրուսներից և դրանց դեմ պայքարելու եղանակներից։

Ռոտավիրուս

Ռոտավիրուսային սուր վարակիչ հիվանդություն է, որն ախտահարում է աղեստամոքսային տրակտը։ Հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ,որը պայմանավորված է նրանց ստամոքսի ցածր թթվայնությամբ և իմունհամակարգի անբավարար հասունությամբ։ Հիվանդությունը կարող է ծանր ընթանալ հատկապես 3 ամսականից 3 տարեկան երեխաների մոտ։

Որտե՞ղ և ե՞րբ է տարածվում վիրուսը:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, խաղալիքների, սննդի, ջրի միջոցով։ Գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, իսկ սուր շրջանը՝ միջինը 3-7 օր, ծանր ընթացքի դեպքում կարող է տևել 7 օրից ավելի։

Ախտանշաններ

  • Սուր փսխում
  • ջերմության բարձրացում
  • որովայնացավ
  • փորլուծություն
  • գորշադեղնավուն, կավանման, ջրիկ կղանք՝ գարշահոտով։ ընդհանուր թուլություն
  • ախորժակի անկում
  • քթահոսություն
  • կոկորդում կարմրություն և ցավ՝ կլման ակտի ժամանակ։

 Ռիսկի խմբում են՝

  • 3-35 ամսական երեխաները
  • Տարեցները և մանկահասակ երեխաներին խնամողները

Ինչպե՞ս Կարո՞ղ եք բուժել կամ կանխել

Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են երկու դեղաչափով՝ 6 շաբաթականում և 12 շաբաթականում։ Լավ հիգիենան ինչպես օրինակ ձեռքերի կանոնավոր լվացումը նույնպես շատ կարևոր է։

Ռոտավիրուսային վարակի ժամանակ ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի, պետք է անպայման դիմել տեղամասային մանկաբույժին, ըստ  բժշկի ցուցման՝ բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում։ Սովորաբար վարակն ինքնուրույն վերանում է 3-7 օրվա ընթացքում։ Քանի որ ռոտավիրուսային վարակի ժամանակ դիտվում է երկրորդային լակտոզային անբավարարություն, ապա սննդակարգից մինչև երկու ամիս տևողությամբ անպայման պետք է բացառել կաթնամթերքը։ Ինչպես մյուս սուր աղիքային վարակների ժամանակ, ռոստավիրուսային վարակի դեպքում նույնպես սուր ընթացքի ժամանակ սննդակարգից բացառում են թարմ միրգ-բանջարեղենը, մսամթերքը։

Պետք է ընդունել մեծ քանակությամբ հեղուկ, իսկ հակաբակտերիալ և հակավիրուսային դեղամիջոցները չեն օգնում։

Օմիկրոն

Omicron

ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակն ամբողջ աշխարհում հանգեցրել է վարակների աննախադեպ աճի։ Հայաստանում Օմիկրոնի առաջին դեպքերը գրանցվեցին 2024թ․-ի հունվարի 8-ին՝ հաջորդող օրերին արագ տեմպերով տարածվելով։ Հայտնի է, որ ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակների համեմատ, Օմիկրոնը նկարագրվում է ավելի բարձր փոխանցելիությամբ, ինչպես նաև հիմնականում վարակում է վերին շնչուղիները, ինչի հետևանքով էլ կորոնավիրուսային հիվանդության այս ենթատեսակը հեշտ է շփոթել սեզոնային գրիպի հետ։

Որտե՞ղ և ե՞րբ է տարածվում վիրուսը:

Ախտանշաններ

  • կոկորդի ցավ
  • քթից արտահոսք
  • չոր հազ
  • գոտկատեղի ցավ

Ռիսկի խմբում են՝

երեխաները
դեռահասները
60 տարեկանից բարձր անձինք, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ

Ինչպե՞ս բուժել կամ կանխել

Նախկինում կորոնավիրուսի այլ տեսակով վարակված լինելը չի պաշտպանում Օմիկրոնով վարակվելուց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը Օմիկրոնի ամենավաղ օջախներից էր, հետազոտողները հաշվարկել էին, որ Օմիկրոնով վարակվածների 70 տոկոսից ավելին նախկինում վարակված են եղել կորոնավիրուսով։

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը։

 

Սեզոնային գրիպը

Սուր շնչառական վարակ է, որն առաջանում է գրիպի վիրուսներով։ Այն տարածված է աշխարհի բոլոր ծայրերում։ Մարդկանց մեծամասնությունը ապաքինվում է առանց բուժման:

Գրիպը հեշտությամբ տարածվում է մարդկանց միջև, երբ նրանք հազում են կամ փռշտում:

Գոյություն ունեն գրիպի վիրուսների 4 տեսակ՝ A, B, C և D տիպերը: Գրիպի A և B վիրուսները շրջանառվում են և առաջացնում հիվանդությունների սեզոնային համաճարակներ:

 

Որտե՞ղ և ե՞րբ է տարածվում վիրուսը:

 

Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է սեզոնային գրիպի մոտ մեկ միլիարդ դեպք, այդ թվում՝ ծանր հիվանդության 3-5 միլիոն դեպք:

Սեզոնային գրիպը հեշտությամբ տարածվում է՝ արագ փոխանցվելով մարդաշատ վայրերում, այդ թվում՝ դպրոցներում, տրանսպորտում, մանկապարտեզներում և այլն: Երբ վարակված անձը հազում կամ փռշտում է, վիրուսներ պարունակող կաթիլները ցրվում են օդում և կարող են վարակել մոտակայքում գտնվող մարդկանց: Վիրուսը կարող է տարածվել նաև ձեռքերի միջոցով։ Փոխանցումը կանխելու համար մարդիկ պետք է հազալիս ծածկեն բերանը և քիթը անձեռոցիկով և պարբերաբար լվանան ձեռքերը:

Ախտանշաններ

  • հանկարծակի ջերմություն
  • հազ (սովորաբար չոր)
  • գլխացավ
  • մկանների և հոդերի ցավեր
  • ծանր անբավարարություն (վատ ինքնազգացողություն)
  • կոկորդի ցավը
  • քիթ արտահոսք

Ռիսկի խմբում են՝

  • Վարակվելիս բարդությունների ավելի մեծ վտանգի տակ գտնվող մարդիկ են հղի կանայք, 5 տարեկանից փոքր երեխաները, տարեց մարդիկ, քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք (օրինակ՝ քրոնիկ սրտային, թոքային, երիկամային, նյութափոխանակության, նյարդային զարգացման, լյարդի կամ արյունաբանական հիվանդություններ) և անհատներ, ովքեր ունեն ՄԻԱՎ կամ չարորակ ուռուցք:
  • Առողջապահության և խնամքի աշխատողները, ովքեր հիվանդների հետ ավելի մեծ շփման պատճառով գտնվում են գրիպի վիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ։

Ինչպե՞ս բուժել կամ կանխել

Մարդկանց մեծամասնությունը գրիպից կարող է վերականգնվել ինքնուրույն: Ծանր ախտանիշներով մարդիկ պետք է դիմեն բժշկական օգնության:

Թեթև ախտանիշներով մարդիկ պետք է՝

  • Մնան տանը՝ այլ մարդկանց վարակելուց խուսափելու համար
  • հանգստանան
  • խմեն շատ հեղուկներ
  • բուժեն այլ ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը
  • դիմեն բժշկական օգնության, եթե ախտանիշները վատթարանում են:

 


Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հեռախոսահամար:
+374 12 305 800

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2024 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են