2024 թվականի նոր զարգացող վիրուսները։ Ինչպե՞ս պաշտպանվել (մաս 1)

2024 թվականին աշխարհը շարունակում է դիմակայել տարբեր վարակիչ հիվանդությունների՝ դեմ, որոնք սպառնում են հանրային առողջությանը։ Այս վիրուսներից մի քանիսը նորից հայտնվել են տարիներ շարունակ զսպված մնալուց հետո, իսկ մյուսները վերջերս են ի հայտ եկել՝ ներկայացնելով նոր և անկանխատեսելի ռիսկեր: Այս զարգացող սպառնալիքները ընդգծում են շարունակական զգոնության, արդյունավետ կանխարգելման ռազմավարությունների և դրանց տարածումը զսպելու համար արագ արձագանքման միջոցների անհրաժեշտությունը:

Այս վարակիչ հիվանդությունների, դրանց փոխանցման եղանակների, կանխարգելման և բուժման մեթոդների հասկանալը կարևոր է Ձեզ, ձեր ընտանիքին և շրջապատին պաշտպանելու համար:

Ընթերցեք հոդվածը և իմացեք որոնք են 2024 թվականի առավել մտահոգիչ վիրուսները, տեղեկացեք դրանց պոտենցիալ ազդեցության և կանխարգելման քայլերի մասին, որոնք կնվազեցնեն վարակվելու ռիսկը:

 

Արևմտյան Նեղոսի տենդ 

Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսային հիվանդությունը:

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Էգ մոծակները վիրուսը տարածում են, երբ կծում են վիրուսով վարակված թռչունին, իսկ հետո կծում մարդուն: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Բայց մոտ 20 %-ի մոտ լինում է ջերմություն, որը տատանվում է ցածրից  մինչև բավականին բարձր ջերմաստիճանների մեջ։

Մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի օրվա ընթացքում, բայց ոմանք շարունակում են զգալ ծայրահեղ հյուծվածություն շաբաթներից մինչև ամիսներ շարունակ:

 

Որտե՞ղ և ե՞րբ է տարածվում վիրուսը:

Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ հայտնաբերվում է նաև այլ երկրներում։ Մոծակները ձմռանը ձմեռում են և դուրս են գալիս գարնանը, ակտիվ մնալով մինչև աշնուն։ Նրանց հետևելու համար տեղական հանրային առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության գործակալություններն ամեն տարի մոծակների թակարդներ են ստեղծում և միջատներին փորձարկում արևմտյան Նեղոսի վիրուսի համար։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:

Ախտանշաններ

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
-դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С
-գլխացավ
-տարածուն մկանացավեր, հոդացավեր
-փսխում
-փորլուծություն
-մարմնի ցանավորում

Վարակվածների 1%-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
-սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
-ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
-անզուսպ փսխումներ,
-լուսավախություն,
-ջղաձգումներ, ցնցումներ,
-գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

 

Ռիսկի խմբում են՝
-տարեցները,
-սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
-ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
-շաքարային դիաբետ ունեցող անձինք,
-քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

 

Ինչպե՞ս Կարող եք բուժել կամ կանխել Արևմտյան Նեղոսի վարակը

Հիվանդության հատուկ բուժում չկա: Փոխարենը, բժիշկները կենտրոնանում են հիվանդի ախտանիշները կառավարելու վրա ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներով, որոնք կօգնեն բուժել ջերմությունը և նվազեցնել այտուցը, և ներերակային հեղուկներով՝ ջրազրկումը կանխելու համար:

Թեև կան պատվաստանյութեր, որոնք հաստատված են ձիերի վարակվելու վտանգը նվազեցնելու համար, մարդկանց համար նման տարբերակ չկա:

Առայժմ մասնագետները խորհուրդ են տալիս պաշտպանվելու համար կրել մարմինը հնարավորինս ծածկող վերնաշապիկներ և տաբատներ, օգտագործել միջատներին վանող միջոցներ՝ երբ ժամանակ եք անցկացնում դրսում:

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս սահմանափակել բացօդյա գործունեությունը մթնշաղին և լուսաբացին, երբ մոծակներն առավել ակտիվ են և ձերբազատվել տան շուրջը եղած ջրից՝ մոծակների մոտակայքում բազմանալուց խուսափելու համար:

 

Կապիկի ծաղիկ

Ի՞նչ է Կապիկի ծաղիկը

Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է 1958թ.-ին կապիկների մոտ: Սակայն դա չի նշանակում, որ դրանով միայն կապիկներն են հիվանդանում, կամ որ այն մարդուն է փոխանցվում միայն կապիկներից: Վիրուսը փոխանցում են ոչ միայն և ոչ այնքան պրիմատները, որքան տարատեսակ վայրի կրծողները, ասենք՝ առնետները կամ սկյուռները:

Կապիկի ծաղիկը վիրուսների նույն ընտանիքում է, ինչ պատվաստումներով հաղթահարված խիստ մահացու «Բնական Ծաղիկ» հիվանդությանը, բայց ի տարբերություն անցած դարերում միլիոնավոր մարդկանց կյանք խլած «Ծաղիկ» հիվանդության՝ Կապիկի ծաղիկն ավելի մեղմ ընթացք ունի և մոտ 10 անգամ ավելի պակաս մահացու է:

Որտե՞ղ և ե՞րբ է տարածվում վիրուսը:

Վարակի աղբյուրը կապիկներն են, սակայն եղել են դեպքեր, երբ վարակը փոխանցվել է մարդկանցից։ Դեպքերը հիմնականում նկատվում են Եվրոպայում, բայց հանդիպում են նաև Հյուսիսային ԱմերիկայումԱֆրիկայում և Ավստրալիայում։ Հիմնականում այս հիվանդությունը ախտորոշվում է 16 տարեկանից ցածր անձանց մոտ։

Ախտանշաններ

 

Փուլեր

Հիվանդության 3-4-րդ օրը ցան է առաջանում սկզբում դեմքի, ապա թևերի վրա, ապա ծածկում է մարմինը։ Այն սկսվում է մոտ 6-10 մմ տրամագծով բծի տեսքից, այնուհետև ձևավորվում է պապուլա, որը հետագայում վերածվում է վեզիկուլայի (թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկ), ձևավորվում է կեղև, որից հետո սպի է մնում։ Հիվանդի վիճակն այդ պահին կտրուկ վատանում է, առաջանում է տախիկարդիա, հաճախանում է շնչառությունը, իջնում է արյան ճնշումը, ապա հիվանդի վիճակն աստիճանաբար բարելավվում է։ Նկատվում են նաև հիվանդության մեղմ ձևեր, որոնց դեպքում ընդհանուր վիճակը մնում է նորմալ։ Հիվանդության ընդհանուր տևողությունը 2-3 շաբաթ է։

 

Ռիսկի խմբում են

  • Նորածինները
  • Երեխաները
  • Հղիները
  • իմունային անբավարարություն ունեցող մարդիկ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ի զարգացած հիվանդությունը

 

Ինչպե՞ս Կարո՞ղ ենք բուժել կամ կանխել Կապիկի ծաղիկը

Կապիկի ծաղիկ հիվանդության բուժումը նույն սկզբունքներով է ընթանում, ինչպես մարդու բնական ծաղիկ հիվանդությունը։

Եվրամիությունում ինչպես մի շարք պոքսվիրուսային հիվանդությունների, այնպես էլ կապկի ծաղկի բուժման համար հաստատված է տեկովիրիմատը՝ բնական ծաղիկը բուժելու դեղը։

Ենթադրվում է, որ բնական ծաղկի դեմ պատվաստումը կարող է մարդուն պաշտպանել կապկի ծաղիկով վարակվելուց, քանի որ դրանք սերտորեն կապված վիրուսներ են։

……………………………………………………………………………………………………………………

Հաջորդ մասում մենք կխոսենք այս տարվա մտահոգիչ այլ վիրուսների մասին՝ ուսումնասիրելով դրանց ազդեցությունը և դրանց տարածումը կանխելու համար անհրաժեշտ քայլերը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում զգոն և նախաձեռնող լինելը շարունակում է կարևոր մնալ հանրային առողջության պահպանման համար:

Հետևեք նորություններին և եղեք առողջ ։)


Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հեռախոսահամար:
+374 12 305 800

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2026 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են

  • Արտադրանք
  • Բլոգ
  • Աշխատանք
  • Կապ